Հայտնի է դարձել արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդու անունը

Հայտնի է դարձել արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդու անունը

Հայտնի է դարձել արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդու անունը։ Ինչպես հայտնում է BBC-ն, նորածնին կանվանել Արչի Հարիսոն Մաունթբետեն-Վինձոր։ Այսօր մայիսի 6-ին լույս աշխարհ եկած մանկիկին պաշտոնապես ներկայացրել են թագուհի Եղիսաբեթ 2-րդին եւ նրա ամուսին արքայազն Ֆիլիպին։ Թագուհու մոտ տեսակցությանը ներկա է եղել նաեւ Մեգան Մարքլի մայրը՝ Դոիա Ռեդլանդը։ Երեխան կշռում է 3,26 կգ, ծնվել է լոնդոնյան «Պորտլենդ» հիվանդանոցում։