Amazon-ի ղեկավարը ցուցմունք կտա Կոնգրեսում

Amazon-ի ղեկավարը ցուցմունք կտա Կոնգրեսում

Ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը կանչվել է Կոնգրես՝ ցուցմունք տալու։ Այս մասին հայտնում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Իրավաբանական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բեզոսի գլխավորած ընկերությունը մեղադրվում է մրցակիցների հանդեպ գաղտնի հետապնդում իրականացնելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Amazon-ը այլ օնլայն վաճառք իրականացնողների մասին գաղտնի տեղեկություններ է ստացել եւ օգտագործել՝ մրցակցող արտադրանք ստեղծելու համար։