Միացյալ Նահանգներում նշել են այն դեղամիջոցը, որը կիրառելու են ընդդեմ կորոնավիրուսի

Միացյալ Նահանգներում նշել են այն դեղամիջոցը, որը կիրառելու են ընդդեմ կորոնավիրուսի

Միացյալ Նահանգներում FDA-ը հավանություն է տվել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի՝ հակակորոնավիրուսային թերապիայում կիրառությանը։ Դեղամիջոցը արտադրվել է Gilead ընկերության կողմից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դա կարեւոր դեղամիջոց է կորոնավիրուսով հիվանդ հոսպիտալացված պացիենտների բուժման համար»,- ասել է նախագահ Թրամփը։ Այս հայտարարությունից հետո Gilead ընկերության բաժնետոմսերը մի պահ թանկացել են, սակայն օրվա վերջում կրկին էժանացել են 4,82 տոկոսով, եւ Թրամփի հայտարարությունը կարճաժամկետ էֆեկտ է ունեցել։ «Ռեմդեսիվիրը» ժամանակին մշակվել էր Էբոլա տենդի դեմ պայքարելու համար, սակայն այն ժամանակ դեղամիջոցի արդյունավետությունը հնարավոր չեղավ ապացուցել։