Նոր գո՞րծ․ «Ջազվեի» կահույքից ․․․
Մինչ երկրի ճակատագրով անհանգիստ երեք այրեր՝ դրախտային այգում նստած, զրուցում են, թե ինչպես փռշտալ կամ հազալ, հով ու զով այգու գեղեցկությունն անգամ օնլայն վայելելու ցանկություն չի մնում։ Եվ զարմանալի չէ, երբ այգին վայելելու փոխարեն մարդկանց մտքով անցնում է կենցաղային, շատ կենցաղային բաներ, որը և վկայում է, որ մարդիկ սպասում են մի ուրիշ զրույցի։ Ժամանակներն անցան․ «Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ...»-ը հուշ մնաց ու երկրի ճակատագրով անհանգիստ այրերը խորասուզվել են բազկաթոռների մեջ ու «բզեզ պարացնել» են ուսուցանում։ Քաղաքական գործիչ Արամ Կարապետյանն անմիջապես նկատում է բազկաթոռային համադրությունը ևֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արամ Կարապետյան
Մնացածը դեռ մի կողմ....Բա՞ «Ջազվեի» այս կահույքից որտեղից էիք՝ «գտել, բերել, դրել»…
Լավ բան է, երբ հումորը շաղախվում է իրական գորշության հետ և դժվար է կռահել՝ որտեղ է սկսվում հումորը և ավարտվում իրականությունը։
Կարծիքներ