Գործադիրի ղեկավարի կողմից խախտվել է անմեղության կանխավարկածը․ Քոչարյանի պաշտպան

Գործադիրի ղեկավարի կողմից խախտվել է անմեղության կանխավարկածը․ Քոչարյանի պաշտպան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշեց՝ առաջադրված մեղադրանքը խաթարում է իրավական որոշակիությունը։

«Երբ հարուցվել է քրեական գործը, գործադիր իշխանության ղեկավարի,  իրավապահ մարմինների, օրենսդիրի առանձին ներկայացուցիչների կողմից կոպիտ եղանակներով խախտվել են այս գործով մասնակիցների իրավունքները, անմեղության կանխավարկածը․ դա շարունակվում է առ այսօր»,-նշեց Խուդոյանը։

Մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ ասաց, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, որը պարբերաբար հայտարարություններ է անում Քոչարյանի գործի վերաբերյալ, շարունակում է պաշտոնավարել․

«Սասուն Խաչատրյանը շարունակում է պաշտոնավարել։ Սասուն Խաչատրանը Ռոբերտ Քոչարյանի գործով պնդումներ է շարունակում անել։ Սա ինքնին բացառում է գործի շարունակությունը: Օր առաջ բացառել մարդու իրավունքների խախտումները»։