Խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Հրաժարական է տվել Թուրքիայի պառլամենտի նախագահ Բինալի Յըլդըրըմը։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականը։ Բանն այն է, որ Յըլդըրըմը ցանկանում է դառնալ Ստամբուլի Բեյուքշեհիր համայնքի ղեկավար իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջադրմամբ։

Նշենք, որ Յըլդըրըմի հրաժարականը պաշտոնապես կներկայացվի փետրվարի 18-ին։ Թուրքիայում, հիշեցնենք, որ համայնքապետների ընտրությունները նախատեսված են անցկացնել մարտի 31-ին։