Այս տարվա մեջ առաջին անգամ տեղի կունենա Լուսնի խավարում 

Այս տարվա մեջ առաջին անգամ տեղի կունենա Լուսնի խավարում 

Այսօր՝ մայիսի 16-ին, տեղի կունենա Լուսնի՝ այս տարվա մեջ առաջին խավարումը։ Այն կսկսվի 07:29-ին եւ կավարտվի 8:53-ին։ Առավելագույն փուլը 8:11-ին է։

Այն հնարավորություն կունենան տեսնել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, Աֆրիկայում, Եվրոպայում եւ Ասիայի որոշ հատվածներում։ Լուսնի այսօրվա խավարումը կլինի ամբողջական։