Ինքնաթիռ է կործանվել լեռներում, անձնակազմի մասին տեղեկություններ չկան

Ինքնաթիռ է կործանվել լեռներում, անձնակազմի մասին տեղեկություններ չկան

Իսպանիայի հյուսիսում՝ Բասկերի երկրի լեռներում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ինքնաթիռում եղել է երկու մարդ։ Այն բանից հետո, երբ կորել է ինքնաթիռի կապը դիսպետչերական կայանի հետ, իրավապահները սկսել են որոնողական աշխատանքներ եւ կործանված ինքնաթիռը հայտնաբերել Էրինոյի լեռներում։ Անձնակազմի երկու անդամները սակայն չեն հայտնաբերվել եւ նրանց գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չկա։ Europa Press լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ անձնակազմի որոնողական աշխատանքները շարունակվում են։