«Խոպանչիների» համար Թուրքիան սկսել է նախընտրելի դառնալ Ռուսաստանից

«Խոպանչիների» համար Թուրքիան սկսել է նախընտրելի դառնալ Ռուսաստանից

Կենտրոնական Ասիայի երկրներից արտագնա աշխատանքի մեկնողների համար Թուրքիան դարձել է ավելի նախընտրել երկիր Ռուսաստանի համեմատությամբ։ Այս մասին հաղորդում է The Diplomat հանդեսը։ Ըստ հրապարակման, ռուսական ռուբլու արժեզրկումը բերել է այն բանին, որ ռուսական աշխատանքի շուկան դարձել է նվազ գրավիչ եւ բացի այդ էլ իրավապահները ավելի հաճախ են սկսել ռեյդներ անցկացնել՝ Կենտրոնական Ասիայի երկրներից ժամանած աշխատանքային միգրանտներին հայտնաբերելու համար։ Այս երկու հանգամանքն էլ, ըստ պարբերականի պայմանավորել է այն, որ միգրանտները սկսեն այլընտրանքներ փնտրել եւ կանգ են առել Թուրքիայի վրա, որը իրենց համար ավելի մոտ ու հոգեհարազատ է եւ մշակութային եւ լեզվական եւ կրոնական առումներով։Այսպիսով, պարզվել է, որ Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ղրղզստանից Թուրքիա են մեկնել մեծ թվով աշխատանքային միգրանտներ եւ այս երկրները Թուրքիային այսպես ասենք՝ հավելյալ աշխատուժով ապահովող 10 երկրների ցանկում են։