Իրանը շատ լուրջ սխալ է գործել․ Դոնալդ Թրամփ

Իրանը շատ լուրջ սխալ է գործել․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ լուրջ սխալ է գործել։ Վերլուծաբանները սա համարում են Թրամփի գնահատականը, կապված Թեհրանի կողմից ամերիկյան դրոնի խոցման գործողության հետ։ Թվիթերյան իր էջում Թրամփը հենց այդպես էլ գրել է․ «Իրանը շատ լուրջ սխալ է գործել»։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոցել էր ամերիկյան դրոն իրանական օդային տարածքում՝ Խորմոզղան նահանգում։ Սակայն Պենտագոնը ավելի ուշ հայտարարել էր, որ ամերիկյան դրոններ իրանական օդային տարածքում չեն եղել։ Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ այդ դրոնը խոցվել է միջազգային օդային տարածքում՝ Օրմուզի ծոցում։