Ռուսաստանում տիեզերագնացային տուրիզմով հետաքրքրվածներ կան

Ռուսաստանում տիեզերագնացային տուրիզմով հետաքրքրվածներ կան

Ամերիկյան Space Adventures ընկերությունը, որի միջոցով «Ռոսկոսմոս»-ը առաջարկում է տիեզերագնացային տուրիզմ, գտել է հետաքրքրվածների, ովքեր պատրաստ են իրականացնել թռիչք դեպի մերձերկրային ուղեծիր։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ընկերության ներկայացուցիչ Սերգեյ կոստենկոն ասել է պարբերականի հետ զրույցի ընթացքում, որ ցանկացողներ կան, որոնք պետք է գնան Ռուսաստան եւ անցնեն բուժզննում։ Կոստենկոն չի նշել, թե տիեզերագնացային տուրիզմով քանի հոգի է հետաքրքրված, սակայն նկատել է, որ երկար հերթեր երբեք էլ չեն եղել, քանի որ սա բացառիկ պրոդուկտ է համարվում։ Առաջին տիեզերագնացային տուրիստական թռիչքը կարող է տեղի ունենալ մինչեւ 2021 թվականի վերջը, որի համար արդեն նույնիսկ արբանյակ են հավաքում։