«Հրապարակ».Ասֆալտապատում՝ վարչապետի այցի կապակցությամբ

«Հրապարակ».Ասֆալտապատում՝  վարչապետի այցի կապակցությամբ

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելելու է Զովունի թաղամասում գտնվող ոստիկանության զորամաս, որի ճանապարհը երկար ժամանակ քարուքանդ վիճակում էր, եւ վարչապետի այցի կապակցությամբ արդեն մեկ շաբաթ է՝ ասֆալտապատման բուռն աշխատանքներ են ընթանում։  Թաղամասի բնակիչները նախկինում  պարբերաբար բողոքում էին ճանապարհի վիճակից, անանցանելի փոսերից։

Ինչ-որ մարդիկ հապճեպ փոսալցման աշխատանքներ էին կատարում, բայց առաջին իսկ տեղումներից հետո փոսերը կրկին բացվում էին։ Այժմ նրանք երջանիկ են։ Օրհնում են, որ Նիկոլ Փաշինյանի ոտքը եկավ-հասավ այստեղ։ Միաժամանակ ապագայի ծրագրեր են նաեւ մտմտում։ «Ճամփա՞ փակենք, ի՞նչ անենք, որ գազի հարցն էլ լուծեն»,- ասում են բնակիչները։