Ռեկորդային կարճ ժամանակում հատել են Հյուսիսային եւ Հարավային բեւեռները

Ռեկորդային կարճ ժամանակում հատել են Հյուսիսային եւ Հարավային բեւեռները

Միջազգային անձնակազմը ռեկորդային կարճ ժամանակում կարողացել է հատել Հյուսիսային եւ Հարավային բեւեռները։ Այս մասին հայտնում են One More Orbit նախաձեռնության կազմակերպիչները։

«Հպվել ենք երկրի մակերեւույթին։ One More Orbit-ի առաքելությունը ավարտված է»,- թվիթերյան էջում գրել են նախաձեռնության կազմակերպիչները։