«Ամասիա-Արփի» դաշինքը եւ ՀՀԿ-ն կոալիցիա կկազմեն՝ ՔՊ-ին զրկելով համայնքապետից

«Ամասիա-Արփի» դաշինքը եւ ՀՀԿ-ն կոալիցիա կկազմեն՝   ՔՊ-ին զրկելով համայնքապետից

Տեղեկացանք, որ երեկ  «Ամասիա-Արփի» դաշինքն ու ՀՀԿ-ն հայտարարել են կոալիցիոն միավորման մասին, ըստ որի՝  նրանք միացյալ կստանձնեն խոշորացված համայնքի ղեկավարումը և 6+3՝ 9 մանդատով կկազմեն մեծամասնություն: Ճիշտ է, պայմանավորվածությունը դեռևս բանավոր է, բայց մանդատներն ստանալուց հետո այն կամրապնդվի հուշագրի տեքսով:

Ամասիա համայնքի ղեկավարումը կշարունակի անկուսակցական Ջեմմա Հարությունյանը:

Մենք գրել էինք, որ Շիրակի մարզի խոշորացված Ամասիա համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին  քվեարկության մասնակցել է  3195 քաղաքացի , անվավեր քվեաթերթիկների թիվն էր 62:

Առաջատար էր  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1218 ձայնով: Երկրորդ տեղում «Ազատություն» ու «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Արփի-Ամասիա» դաշինքն էր, որը ՔՊ-ին զիջում էր չնչին ձայներով: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն»-ը «Համերաշխության» հետ Ամասիայում կարողացել է 1199 վստահության քվե տանել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 717 ձայնով երրորդ տեղում էր: Եթե վերջիններս միավորվեն, ապա ՔՊ-ն այստեղ ևս կզրկվի միանձնյա համայնքային իշխանություն ձևավորելու  եւ համայնքապետ ունենալու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ «Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները ևս  հանդես էին  եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի՝ Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորեն տեղական իշխանություն: