Սպանվել է Բեյրութի պայթյունի լուսանկարները հրապարակած լուսանկարիչը

Սպանվել է Բեյրութի պայթյունի լուսանկարները հրապարակած լուսանկարիչը

Սպանվել է լուսանկարիչ Ջոզեֆ Բաջանին, ով օգոստոսի չորսին հրապարակել էր լուսանկարներ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մահասարսուռ, 190 մարդու կյանք խլած պայթյունից։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։ Լուսանկարիչը նախ անհետ կորել է։ Ոստիկանությունը նրա բջջայինի միջոցով կարողացել է տեղորոշել նրա՝ վերջին անգամ կապի դուրս եկած տեղը։ Այնուհետեւ տեսահսկման կադրերից պարզ է դարձել, որ երկու մարդ հարձակվել է լուսանկարչի վրա։ Նրանք սպասել են, մինչեւ լուսանկարիչը նստի մեքենա, մոտեցել են եւ մահացու կրակոցներ արձակել նրա վրա։ Լիբանանյան հանրության շրջանում այս սպանություն հանրային լայն արձագանք է գտել։