Գերիների հարազատները ողջ գիշեր շրջափակել էին Շիրակի մարզպետարանը. ակցիան շարունակվելու է

Գերիների հարազատները ողջ գիշեր շրջափակել էին Շիրակի մարզպետարանը. ակցիան շարունակվելու է

Երեկ ուշ երեկոյան՝  Աժ նախագահի խոսքերից վրդովված,  գերեվարված շիրակցի 4 տասնյակից ավել զինծառայողների ծնողներ շրջափակել են Շիրակի մարզպետարանը՝ պահանջելով մարզպետի հետ հանդիպում, ինչպես նաև Աժ նախագահի հրաժարականը:  Նրանք փակել էին նաև կենտրոնական ճանապարհները:

Գրեթե մինչև լուսաբաց նրանք անցկացրել են մարզպետարանի բակում, սակայն որևէ պատասխանատու կամ պատկան մարմին չի փորձել հանդիպում ձեռնարկել:

Տեղեկացանք, որ այսօր նույնպես ակցիան շարունակվելու է, գերիների հարազատները նույն պահանջով կրկին պատրաստվում են մարզպետարան ուղևորվել, քանի որ վճռական են տրամադրված: Տեղեկացանք նաև, որ ռազմագերիների հարազատներն այսօր սպասում են ԱԱԾ պետի պատասխանին, ով պետք է ինֆորմացիա փոխանցի իրենց որդիներից: Եթե նրա  պատասխանը չբավարարեց, ապա նոր թափով ակցիաների են պատրաստվելու: