Ջաղացը կորցնողը չախչախի ետեւից չի ընկնի

Ջաղացը կորցնողը չախչախի ետեւից չի ընկնի

Հին ասացվածք է, սակայն շատ բնորոշ է մեր ժողովրդի այսօրվա վիճակին։ Տարիներ առաջ ուղեվարձի 50 դրամի թանկացման համար հիշո՞ւմ եք՝ ինչ մասսայական շարժում սկսվեց, ինչ համախմբում, միասնական պայքար դարձավ հոսանքի գնի բարձրացման դեմ ծավալված պահանջատիրությունը։

Մեր ժողովուրդն այն ժամանակ այնքան գոհ ու երջանիկ էր իր վիճակից, որ այդքան չնչին պատճառը փողոց հանեց բոլորին։ Բողոքը միասնության, համախմբման, սիրո ու համերաշխության ցույցի էր նման։ Շատերն են հիշում եւ համեմատում այսօրվա հետ։ Համեմատության եզրեր չկան։ Մենք կյանքի ապահովության, անվտանգության խնդիր չունեինք, երկիր կորցնելու հարց չկար, եւ այն ժամանակ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ կգտնվի մի հողածին հայ, որը մի օր այս վիճակին կհասցնի մեր երկիրը։

Զոհեր, զոհեր, զոհեր․․․ երիտասարդ, լուսավոր, պայծառ, աննկարագրելի կիրթ, կրթված, խելացի, տաղանդավոր, գեղեցիկ, կապուտաչյա, սեւահեր, թիկնեղ, հմայիչ․․․ մի ողջ սերունդ։ Անիծվի պիղծ դավաճանը, որ առանց աչքը թարթելու այս կոտորածը սարքեց։ Ներում չկա սրա արածին, իսկ թե ով է նա՝ ժամանակը կտա պատասխանը։

Այսքան կոտորածից հետո ի՞նչ ջուր, ի՞նչ հոսանք, ի՞նչ գազ, ի՞նչ գին եւ մնացածը։ Մեր ժողովրդի մի ստվար զանգված սգի մեջ է, մեկ տարի է անցել, բայց ուշքի չենք գալիս, ուժ չկա պայքարելու, մի կերպ գոյատեւում ենք։ Սա պատերազմ չէր․ ինչպես անուղեղները, խոտակերները կրկնում են, թե՝ բա պատերազմ էր, պետք է նաեւ զոհվեին, ի՞նչ եք ուզում։ Այդպես ասողներին պետք է տեղում գնդակահարել։ Եվ ոչ միայն սրանց։ Մաքրել է պետք այս ազգն ազգադավներից։ Սա ավելին էր, քան 1915 թվի ցեղասպանությունը։ Կրակ մաղվեց մեր մատաղ սերնդի գլխին, սա պլանավորված դավաճանություն էր։ Նույնիսկ ավելին էր, քան դարերից եկող մեր պատմական դավաճանությունները, որոնց մասին գրքեր են գրվել։

Թող թանկացնեն ջուրը, հացը, լույսը, իսկ օդն էլ թանկացնելու փոխարեն բացեն բայրաքթարների առաջ։ Էդքանից հետո ո՞վ սիրտ ունի ինչ-որ ջրի թանկացման համար փողոց դուրս գալու։ Օրեր առաջ պայքարի դրոշը բռնած կինն իր որդուն սպանողի դիմաց նստած՝ ժպտում էր։ Սա իսկական մղձավանջ է։Հազար ափսոս մեր զոհերը։

Վերա Գրիգորյան