«Լավ խադավիկի տեղ գիտեմ, բա մի կեսբերան ասեիր…». Ֆեյսբուքը ծաղրում է Փաշինյանին

«Լավ խադավիկի տեղ գիտեմ, բա մի կեսբերան ասեիր…». Ֆեյսբուքը ծաղրում է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսը տվեց եւ պատասխանեց իր կողմից ընդունելի լրատվամիջոցների ու անհասկանալի խմբավորումների հարցերին, ասենք՝ «Հեղափոխության պահապաններ» կոչվող անհասկանալի խմբավորման հարցին: Մինչդեռ շատ լրատվամիջոցների հարցեր մնացին անպատասխան, անգամ չհնչեցին: Ինչեւէ, ասուլիս կոչվածը, ըստ Փաշինյանի, կայացավ: Շատերն արդեն չեն հետեւում Փաշինյանի հարցազրույցներին, հրապարակային ելույթներին: Նրա ձայնը պարզապես ազդում է շատերի նյարդերի վրա, եւ դժվար է հաղթահարել հեռուստացույցը կամ համակարգիչը չանջատելու ցանկությունը: Դժվար է լսել մի մարդու, ով կարող է արտաբերած մի մտքի մեջ մի քանի սուտ ասել, հաջորդ հարցում հերքել այդ ստերը եւ դրանք արդարացնել այլ ստերով, ով մանիպուլյացիայի մեծ վարպետ է եւ իր լսարանին հիմարեցնելու հարցում «անկրկնելի»: Այս ամենն արդեն լավ գիտի ինքը՝ Փաշինյանը, դրա համար էլ իր ֆեյսբուքյան էջում փակել է մեկնաբանությունների հնարավորությունը:

Փաշինյանը տեսնում է, որ այս դաշտում իրեն չեն կարող օգնել անգամ «ֆեյքերի ֆաբրիկայի» աշխատակիցները: Իսկ թե ինչ «փայլուն մտքեր» է նա հնչեցրել ասուլիս կոչվածի ժամանակ, բավական է հետեւել ֆեյսբուքյան գրառումներին, եւ արդեն պարզ կլինի: Իրենց զայրույթն ու հայհոյանքն արտահայտելու համար մարդիկ գտնում են հարթակներ, ասենք՝ լրատվամիջոցների հղումները նրա ասուլիսից: Հետեւելով դրանց, միայն կարելի է զարմանալ, թե այսքան թուքումուր ուտելուց հետո մարդն ինչպես է շարունակում պաշտոնավարել: Երկրի թիվ մեկ պաշտոնյային հայհոյում են, ծաղրում, անիծում: Հայաստանում միշտ էլ եղել են հասարակության կողմից չսիրված նախագահներ, բայց այսպիսի ծաղրանքի ու հայհոյանքների ոչ մի առաջին դեմք կամ նրա ընտանիքը չի արժանացել…

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանում երեւի հակահայկական քարոզչական խմբերն արդեն ցրել են։ Ի՞նչ իմաստ ունի պահել անգործության մատնված ստորաբաժանումներ, եթե նույն գործն իրենց համար անվճար, Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա․ Փաշինյանի երեկվա ասուլիսը՝ վկա»: Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես են պաշտոնյաներն ու պատգամավորներն իրենց աշխատասենյակներում իր լուսանկարը կախել, եթե ընդդիմադիր եղած ժամանակ ինքն անձամբ քննադատել է նախորդ իշխանությանը՝ Սերժ Սարգսյանի լուսանկարը պատից կախելու համար։ Նա ասաց, որ պետական ատրիբուտներին պետք է պատշաճ վերաբերվենք։ «Ես երբեք չեմ ասել, որ նախարարի սենյակում չպետք է լինի Սերժ Սարգսյանի նկարը»,- ասաց Փաշինյանը: Ֆեյսբուքն արձագանքեց.

- Տիկին Աննա, Ձեր ամուսնուն առավոտները մեղր տվեք՝ թող ուտի, լուրջ խնդիրներ ունի հիշողության հետ եւ ոչ միայն։ Կերավ մեր կյանքը:
- Այսքան թուքումուր ուտելուց հետո սա, եթե ադեկվատ մարդ լիներ, կկախվեր:
- Իհարկե, ճիշտ ա ասում։ Երբեք չի ասել ինքը՝ Արցախը Հայաստան է ու վերջ, ինքը երբեք չի ասել՝ արագաչափերը պետք ա հանել, նույնիսկ ասում էր՝ պետք ա շատացնենք, նա երբեք չի ասել բաջանաղապետություն, դա ասել ա էն ՆԱԽԿԻՆ, հին...
- Հաջորդ ելույթը,- ես ե՞րբ եմ ասել, որ ես իջեւանցի եմ, ես Բաքվից եմ։
- Որքան հիշում եմ՝ պատուհաններից նետում էիք նկարները, հերիք չեղա՞վ հրաժարվեք ձեր ասածներից։
- Էսքան սուտ երկրի առաջին դեմքից լսելը խայտառակություն է ուղղակի։
- Արա, բայց դու ի՜նչ մուտիլովշչիկ ես:
- Ընդդիմադիր Փաշինյանից ոչինչ չի մնացել, բայց ես, ինձ նման շատերն ընտրել ենք ընդդիմադիր Փաշինյանին։
- Դու պետական ատրիբո՞ւտ ես, թագավոր ջան:
- Այս պետական ատրիբուտն արդեն անտանելի է:
 Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Մարությանին, ասաց, որ Երեւան համայնքն առաջիկայում ավելի լավ կկառավարվի: Ֆեյսբուքը գրեց.
- Այ գեղացի Նիկոլ, քո պես թուրք գեղացիներն էկան-լցվան Երեւան, դրա համար էլ դառավ թրքահոտ գեղ Երեւանը։ 
- Երեւանը լավ էլ կառավարվում էր, այ հոգնած, դու ավելի լավ ա՝ մտածի Հայաստանը կառավարելու մասին, որ մաս-մաս վաճառքի ես հանել:
- Ուղեղդ թող կառավարվի:
- Հայկը քո պես թուրքի կրոնը չընդունեց։

Փաշինյանը պատասխանեց նաեւ հարցին, թե կոռուպցիայի ռիսկ տեսնո՞ւմ է, երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը հաղթում է խոշոր մրցույթներում, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընկերությունն էլ մեկ անձից գնման ընթացակարգով պետական պատվեր է ստանում։ «Այնտեղ, որտեղ կա կոռուպցիայի ռիսկ, չի նշանակում, որ պարտադիր կա կոռուպցիա»,- ասաց Փաշինյանը եւ հավելեց. «Դա Ազգային ժողովի նախագահի եղբոր ընկերությունը չէ, Ազգային ժողովի նախագահի եղբայրն այնտեղ վարձու աշխատող է»։

Համացանցն արձագանքեց.
- Նախկինում էլ թղթերով ոչ մի ընկերություն սաշիկները չէին, նա միայն աշխատող էր… Սրանց տեքստեր գրողը նույն մարդն ա…
- Վա՜յ, նիկոլս ուտեք, այ հեղափոխական մեյմուններ: 
- Դու էլ ես վարձով աշխատում:
- Նա այնտեղ հացփորի աշխատող է, համարյա ստրուկ:
- Հա, ասեցին՝ տերը շրջանում ապրող թոշակառու կին է, ապրուստ էլ ցույց տվեցին, որ տունը կարգի բերեք, որ հավատալի լինի։
- Ստերի արքան։

Անդրադառնալով պաշտոնյաների համար թանկարժեք ծառայողական մեքենաներ գնելու հարցին՝ Փաշինյանը դա հիմնավորեց նրանով, որ հին մեքենաներն «ամեն օր փչանում են»։ «Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրթեմ մեքենան՝ խոդի գցելու համար, պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ոնց։ Բայց հասկանո՞ւմ եք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է, մարդիկ հելել են, ասել՝ վայ, վարչապետ ջան, էս ի՞նչ ա եղել, կարող ա՞ սվեչա ա թրջել եւ այլն, եւ այլն….»: Սա ասուլիսի ամենաշատ քննարկված ու ծաղրի ենթարկված թեզն էր.
- Գյուլնազ տատն անկյունում ներվային ծխում ա:
- Բայց ո՜նց ա տժժում ձեր վրա...
- Ճիշտ ա ասում՝ մի անգամ էլ սամալյոտն էր փչացել։ Թազա բոինգ առեք, օդում չմնաք։
- Մեզ էսքանն էլ ա քիչ. 1․ հողերը տվեց, ձեն չհանեցինք, 2․ ոչ մի վիրավոր զինվորի օգնություն չտվեց, ձեն չհանեցինք։
- Քեզ ո՞վ էր ասում՝ հեծանիվդ թողնեիր:
- Խի գիտեք հեծանիվի ծախսերը քի՞չ են:
-  Դե գոնե սվեչեքը թրջված չեն։ 
- Երանի ընդմիշտ ճամփին մնայիր ու մեր երկիրը չքանդեիր, մեր մատաղ սերնդին մատաղ չանեիր։ 
- Ավտո արտադրողը որ իմանար քոնն ա լինելու, նենց կաներ՝ շուռ կգայիր։
- Արա, դուք պուճուր վախտ ըսկի պլաստմասսից 10 կոպեկանոց խաղալիք քնձխ չունեք, այ գեղացի քայլած բոմժեր:
- Բանակ թալանելուց խոսացողն էսօր բանակ ա թալանում, որ իրենց երազանքի մեքենաներն առնեն։ Իսկ բանակում մեր զավակները քեզ ու հղփացած կողքիններիդ պաշտպանելու համար էս սառնամանիքին անմխիթար պայմաններում են մնում։ Դու ծաղրում ես մեզ՝ քեզ իշխանության բերողներիս։
- Լավ խադավիկի տեղ գիտեմ, բա մի կեսբերան ասեիր։
- Բժշկությունը նման դեպքում անզոր ա…
- Գյուղացիդ էշ էր բերել քո համար, համբալ, վեկալեիր ու վայելեիր:
- 20-25 տարեկան ավտոներ ենք քշում՝ սկի տենց շուտ-շուտ չեն փչանում․ ի՜նչ մի փնթի կռուտիտ եք անում։ 
- Նորերն էլ են փչանալու: Էդի լրիվ ուրիշ մոմենտ ա…