ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության կնքմանը

ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության կնքմանը

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

«Սա (Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը) այն է, ինչի նկատմամբ, ինչպես գիտեք, պետքարտուղարը (Էնթոնի Բլինքենը), ինչպես նաև գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ հետաքրքրություն և ուշադրություն են ցուցաբերում։ Եվ սա մի բան է, որը մենք կշարունակենք ակտիվորեն հետամուտ լինել՝ հատելու եզրագիծը»,- ճեպազրույցում ասել է Պատելը։