Մանվել Գրիգորյանը նիստին կրկին ներկա չէ
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր կրկին չի տեղափոխվել դատարան՝ մասնակցելու իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով դատական նիստին։
«Նաիրի» բժշկական կենտրոնը, որտեղ գտնվում է Գրիգորյանը, դիմում է ներկայացրել դատարան, ըստ որի՝ ամբաստանյալը չի կարող մասնակցել դատական նիստին՝ ելնելով առողջական վիճակից։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։
Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։
Կարծիքներ