Կիրանցից Բաղանիս միջպետական ճանապարհին ինչո՞ւ ոչ մի խանութ չկա

Կիրանցից Բաղանիս միջպետական ճանապարհին ինչո՞ւ ոչ մի խանութ չկա

«Ես ինքս էլ հարյուրավոր անգամներ այդ ճանապարհով անցել եմ՝ Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս: Բայց հետաքրքիր է, որ բաներ կան, որ 100 անգամ անցնում ես, չես նկատում, 101-րդ անգամ ես նկատում: Այս անգամ նկատեցի, որ Կիրանց գյուղից հետո մինչեւ Բաղանիս միջպետական ճանապարհ է, եւ այդ ճանապարհին ոչ մի խանութ, սրճարան, հյուրատուն չկա»: 

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ սոցցանցերում որոշ ընդդիմադիր գործընկերների որոշ մեկնաբանություններ կարդալով ես այդ զգացողությունն ունեի, որ փորձ է արվում ներկայացնել, թե տեսեք, ամեն ինչ այնքան լավ էր, այս իշխանությունները եկել, ուզում են ամեն ինչ դարձնել վատը: Ես հարց եմ տալիս՝ Կիրանցից Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ոչ մի ռեստորան, հյուրատուն չկա: Դա մի բացատրություն ունի, որ այն խնդիրը, որը մենք այսօր քննարկում ենք, այդ մարդիկ դա գիտեն՝ անկախ նրանից, թե ով է դրա մասին բարձր խոսում, կամ չի խոսում»,-ասել է նա: