Վրաստանը ռազմական օգնություն կցուցաբերի՞ Կիևին․ Ղարիբաշվիլիի արձագանքը

Վրաստանը ռազմական օգնություն կցուցաբերի՞ Կիևին․ Ղարիբաշվիլիի արձագանքը

«Վրաստանի իշխանությունները ռազմական օգնություն չեն ցուցաբերի Ուկրաինային, քանի որ չեն ցանկանում լինել հակամարտության կողմ»։
Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է [Ուկրաինային] ռազմական օգնությանը, մենք հստակ ասել ենք, որ դա չենք անի։ Մենք՝ որպես պետություն, երբեք չենք միանա հակամարտությանը։ Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- ասել է նա։

Ավելի վաղ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության վերնախավը բազմիցս հայտարարել է, որ քաղաքական ու մարդասիրական աջակցությունից բացի՝ Թբիլիսին մտադիր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։ 

Երկրի ընդդիմությանը մեղադրել են նաև Վրաստանում հակամարտության այսպես կոչված երկրորդ ճակատ բացելու վտանգավոր փորձի մեջ։