BBC-ն նշել է տարվա ամենաազդեցիկ կանանց․ Պուգաչովան ցանկում է

BBC-ն նշել է տարվա ամենաազդեցիկ կանանց․ Պուգաչովան ցանկում է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1991թ.), երգչուհի Ալլա Պուգաչովան, ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը, հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրան և վենեսուելացի մարզուհի Յուլիմար Ռոխասը ընդգրկվել են տարվա 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում, որը հրապարակել է BBC հեռարձակող կորպորացիան։ 

Հատկանշական է, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր, Պուգաչովան և իր ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, անողոք քննադատության են ենթարկում Ռուսաստանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով պատերազմ հրահրելու, արյունահեղության և մարդկանց ճակատագրերը վտանգելու մեջ։

Վարկանիշում ներառվել են նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Բարբադոսի առաջին կին վարչապետը՝ Միա Մոթլին, իրավաբան Մեյն Ալ-Օբայդին, ով աշխատում է Եմենի կանանց միությունում և իրավապաշտպան Լինա Աբու Ակլեն։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են Me Too-ի հիմնադիր Տարանա Բուրկը, բրազիլացի բնիկների իրավունքների պաշտպան Էլիս Պատախոն և ամերիկացի դերասանուհի Սելմա Բլերը:
Հավալենք, որ BBC-ն վերջին 10 տարիների ընթացքում ամեն տարի նշել է իր վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց անունները։