20 մլն դրամ Ազնավուրի երգերի հավաքածուի համար. Աննա Հակոբյանի հիմնադրամին հերթական հանգանակություններն են արվել

20 մլն դրամ Ազնավուրի երգերի հավաքածուի համար. Աննա Հակոբյանի հիմնադրամին հերթական հանգանակություններն են արվել

Հայտնել էինք, որ «Իմ քայլը» հիմնադրամը «Be happy» նախաձեռնության հետ մեկտեղ «Դվին մյուզիք հոլում» հերթական խրախճանքն էր կազմակերպել։

Մի շարք մեծահարուստներ իրենց հերթական հանգանակություններն են կատարել Աննա Հակոբյանի հիմնադրամին, այս անգամ աճուրդի միջոցով։

Աուկցիոները իրերի անուններ է հայտարարել , իսկ հավքված մեծահարուստներից ցանկացողները, որոնք ամենաբարձր գներն են առաջարկել, գնել են դրանք։ 

Օրինակ Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուի համար մեծահարուստներից մեկը վճարել է 20մլն դրամ։ Երգերի հավաքածուն բաղկացած է եղել 60 ձայնասկավառակից՝ շանսոնյեի որդու՝ Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ։