Ծանր ավտոբուսային վթար Ռուսաստանում, կան զոհեր

Ծանր ավտոբուսային վթար Ռուսաստանում, կան զոհեր

Ծանր ավտոբուսային վթար է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Ռյազանի մարզում։ Մոսկվայից Վոլգոգրադ մեկնող ավտոբուսը շուռ է եկել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳ նախարարությունը։ Զոհվել է չորս մարդ, ներառյալ՝ երկու վարորդները։ Տասներկու ուղեւորները մարմնական վնասվածքներ են ստացել, տասնմեկը հոսպիտալացվել են։ Հոսպիտալացվածների մեջ կան հինգ երեխաներ։ Ավտոբուսում եղել է քսանվեց մարդ։ Երթուղին սպասարկել է «Դիանա տուր» տեղական ընկերությունը։