Թուրքիան Կիևի կողքին է․ ինչու՞ է Ֆիդանը մեկնում Ուկրաինա

Թուրքիան Կիևի կողքին է․ ինչու՞ է Ֆիդանը մեկնում Ուկրաինա

Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից կասեցված հացահատիկի գործարքը վերականգնելու տարբերակները ուսումնասիրելու համար, գրում է Middle East Eye-ը։

Այցը կապված է Կիևի՝ միջազգային ջրերը շրջանցելով գյուղատնտեսական ապրանքների փոխադրման այլընտրանքային ճանապարհ ստեղծելու առաջարկի հետ։

Այցի նախապատրաստմանը ծանոթ երկու աղբյուրներ ասում են, որ Ֆիդանն Ուկրաինա կայցելի օգոստոսի 25-ին՝ կարծիքներ փոխանակելու երկկողմ հարցերի, ինչպես նաև ուկրաինական հակահարձակման և Կիևի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ: