Գիշերային գրոհ՝ Մոսկվայի և Կուրսկի վրա․ ի՞նչ է հայտնի

Գիշերային գրոհ՝ Մոսկվայի և Կուրսկի վրա․ ի՞նչ է հայտնի

Անօդաչու սարքերը գիշերը հարձակվել են Կուրսկի և Մոսկվայի վրա, հայտնում են ռուսական Telegram ալիքները։

Հաղորդվում է, որ Կուրսկում անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոկայանի տանիքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժել է 5 մարդ։

Միաժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը անօդաչու սարքեր է խոցել Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում։ 

Նշվում է նաև, որ Դոմոդեդովո և Վնուկովո օդանավակայաններում կրկին ներդրվել է «Կարպետ» պլանը, հետաձգվել են տասնյակ չվերթներ։