Ընդգծել եմ ԼՂ հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը․ Միշելը զանգել է Ալիևին

Ընդգծել եմ ԼՂ հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը․ Միշելը զանգել է Ալիևին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս առիթով X-ի իր միկրոբլոգում նա գրել է.

«Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ` ես զանգահարեցի նախագահ Ալիևին, նրան փոխանցեցի ԵՄ հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Վերահաստատեցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը: Ընդգծեցի նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում` երկարաժամկետ ապագայում»