«Գնա հաղթի, արի սիրեմ»

«Գնա հաղթի, արի սիրեմ»

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես:

Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ եւ ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ:

500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ:

2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության եւ մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգեւած մեր մարզիկներին:

Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»,-նշում է նա:

«Գլուխ եք գովում իրբ ինչ։ Ի՞նչ է նշանակում միայն 60 մարզիկ է 1 մլն ու ավելի գումար ստանում, իսկ ինչու Դավթյանը մինչ այս չկար նրանց ցանկում։ Մարդկանց ունակությունները անտեսում եք, հաղթանակից հետո նոր սկսում բանի տեղ դնել։ Գնա հաղթի, արի սիրեմ»,- հրապարակումներից մեկի մեկնաբանություններում գրել է քաղաքացիներից մեկը։

«Միայն այն, որ մենք լավ պայմաններ չունեինք, դա արդեն հերիք է, դժվարություն է»,- չեմպիոնությունից հետո վերադառնալով հայրենիք օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել էր Դավթյանը։