Հակահայկական հայտարարություններ՝ Ուկրաինայից

Հակահայկական հայտարարություններ՝ Ուկրաինայից

Ինչպես հայտնի է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Ղրիմի հետ կապված Ուկրաինայի կողմից ներկայացված բանաձեւին Հայաստանը դեմ է քվեարկել, այդպիսով իր աջակցությունը հայտնելով Մոսկվային։ Այս փաստը առաջացրել է սոցցանցային ուկրաինական սեգմենտում հակահայկական հայտարարությունների լուրջ ալիք։ Ուկրաինացի բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ զարմանք են հայտնել Երեւանի քվեարկության հանդեպ, շեշտելով, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից հետո» Ուկրաինայում շատերը կարծում էին, որ հիմա արեւմտամետ Նիկոլ Փաշինյանը կսկսի աջակցել արեւմտամետներին, սակայն, ինչպես պարվում է իզուր են նման հույսեր փայփայել։ Ղրիմյան թաթարի ծագումով ուկրաինացի լրագրող Այդեր Մուժդաբաեւը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ քաղաքագետ Նատալյա Բելոուսն էլ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ուկրաինացիների կեցվածքը կարելի է հասկանալ։ «Իրականում շատերը կարծում էին, որ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Երեւանում կսկսեն քվեարկել միջազգային հարթակներում ոչ այնպես, ինչպես արել են նախորդ իշխանությունները։ Ես միշտ էլ այլ կարծիք եմ ունեցել։ Տարածքային ամբողջականության ճանաչմանն առնչվող հարցում Երեւանը միշտ էլ սկզբունքորեն դեմ է քվեարկելու։ Պատահական չէ, որ Երեւանը դեմ է արտահայտվել վրացի փախստականների վերադարձին Աբխազիա կամ պատահական չէ, որ Երեւանն աջակցում է Ղրիմի անեքսիային եւ աջակցել է։Այնպես որ, նրանք, ովքեր կարծում են, որ Երեւանը կփոխի իր դիրքորոշումն այս հարցերում, խորապես սխալվում են»։ Ուկարինացի քաղաքագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ միջազգային հանրությունն արդեն հոգնել է Երեւան-Բաքու, Մոսկվա-Կիեւ հարաբերությունների պարզման առճակատումներից։Ավելին, Բելոուսը կարծում է, որ Արեւմուտքի երկրներից ոչ մեկն էլ չի ուզում պայքարել ընդդեմ Ռուսաստանի եւ միայն այս ամենի հետ կապված կարելի է ափսոսանք հայտնել եւ սկսել ինքնուրույն լուծել սեփական խնդիրները։