Ավտոբուսում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ

Ալմաթիում ավտոբուսում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ։ Այս մասին հայտնում է tengrinews.kz-ն։ Վարորդը կրակը նկատելով կանգնեցրել է ավտոբուսը եւ բացել դռները։ Մարդիկ սկսել են արագ դուրս գալ վառվող մեքենայից։ Ավտոբուսը պատկանել է ուղեւորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերության։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ Բարեբախտաբար զոհեր եւ տուժածներ չկան։