Մանվել Գրիգորյանի բժիշկը նրանից գումար չի վերցրել. դատախազը բացարկ է հայտնելու նրան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի բժիշկը նրանից գումար չի վերցրել. դատախազը բացարկ է հայտնելու նրան (տեսանյութ)
Մանվել Գրիգորյան, Նազիկ Ամիրյան, դատ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով այսօր նիստին ներկայացել է նրա ֆրանսիահայ բժիշկ Նորբերտ Ավետյանը: 

Պաշտպանական կողմը միջնորդում է, որպեսզի նա ներգրավվի բժշկական փորձագիտական հանձնաժողովի մեջ: 

Պատասխանելով դատախազի հարցին՝ բժիշկն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հետ ունի մտերմիկ հարաբերություններ, բուժման ընթացքում նրանից գումար չի վերցրել:

Դատախազը ժամանակ խնդրեց՝ բացարկ հայտնելու համար:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար: