Բռնաբարել է հետո՝ սպանել

Բռնաբարել է հետո՝ սպանել

Ադրբեջանում հերթական զարհուրելի հանցագործությունն է տեղի ունեցել։ Ֆիզուլիի շրջանում ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է բռնաբարության եւ սպանության մեջ։

Ինչպես հաղորդում է OXU.az-ն, մեղադրյալի կարգավիճակակում հայտնված տղամարդը, ըստ մեղադրանքի, բռնաբարել եւ սպանել է ոմն Ա․ Իսկենդերովայի, ում դիակը հայտնաբերվել է հունվարի 28-ին Հորադիզում։ Մեղադրյալ տղամարդը եւս նույն բնակավայրից է։ Քննությունը շարունակվում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։