Ղազախստանում մեկնարկել է հակակորոնավիրուսային պատվաստումը․ կիրառվում է ռուսական պատվաստանյութ

Ղազախստանում մեկնարկել է հակակորոնավիրուսային պատվաստումը․ կիրառվում է ռուսական պատվաստանյութ

Փետրվարի մեկից Ղազախստանում մեկնարկել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ զանգվածային պատվաստման գործընթացը։ Կիրառվում է ռուսական «Спутник V» պատվաստանյութը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը Ղազախստանն ստացել է նախօրեին։

Առաջինը պատվաստվողների ցանկում բժիշկներն ու բուժաշխատողներն են, իրավապահները, զինվորականները եւ այլ մասնագիտության տեր անձինք, որոնք գտնվում են կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկայնության գոտում։ Զանգվածային պատվաստումը Ղազախստանում կանցկացվի փուլային տարբերակով։