Թուրքական խոշոր ընկերությունը հեռանում է Ռուսաստանից 

Թուրքական խոշոր ընկերությունը հեռանում է Ռուսաստանից 

Թուրքական խոշոր շինարարական կապալառու Ronesans Holding ընկերությունը հայտարարել է, որ հեռանում է Ռուսաստանից։ Վերջին երկու տարիներին հոլդինգը վաճառել է իր ռեգիոնալ բիզնեսն եւ վերաուղղորդել ներդրումները աշխարհի այլ ռեգիոններ։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հայտարարությունից։

Շինարարական ոլորտում Ռուսաստանում ունեցած բիզնեսը վաճառվել էր 22 թվականի մայիսին, անշարժ գույքի շուկայում ունեցած բիզնեսը՝ 23-ի հունիսին։ Ընկերությունը ներկայումս ներկայացված է Նիդերլանդներում, Թուրքիայում, Գերմանիայում, ԱՊՀ երկրներում։ Հատկապես ուշադրության կենտրոնում են լինելու Թուրքմենստանն ու Ղազախստանը։

Ronesans Holding-ը զբաղվում է տարբեր տիպի շինությունների շինարարությամբ՝ բնակարանային համալիրներից մինչեւ էներգետիկ կառույցներ, հիվանդանոցներ։ Ռուսաստանում այն սկսել էր աշխատել 1993 թվականից, եւ ըստ ռուսական «Կոմերսանտի» հաղորդման, իրականացրել էր մի քանի խոշոր նախագծեր «Ուղիղ ներդրումների Ռուսական հիմնադրամի» հետ գործակցության արդյունքում։