Իրանական ԱԹՍ-ները կրկին գրոհել են Ուկրաինայի վրա

Իրանական ԱԹՍ-ները կրկին գրոհել են Ուկրաինայի վրա

Վերջին շաբաթների ընթացքում առաջին անգամ Ուկրաինային կրկին հարվածել են իրանական արտադրության կամիկաձե անօդաչու սարքերը։ 
Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը և մանրամասնել, որ վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները խոցել են 14 «Շահեդ-136» գրոհային անօդաչու թռչող սարք, փոխանցում է BBC-ն։

Ընդ որում, ուկրաինացի զինվորականները չեն նշել, թե ո՞ր օբյեկտներն են հայտնվել ԱԹՍ-ների հարվածների թիրախում, և արդյո՞ք դրանցից որևէ մեկը խոցել է թիրախը։

Ուկրաինական կողմի պնդմամբ, վերջին անգամ ռուսական բանակը իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառել նոյեմբերի 17-ին իրականացված գրոհների ժամանակ, այդ ժամանակից ի վեր դրանց կիրառման մասին ոչինչ չի հաղորդվել։