Ի՞նչ անենք, Լավրովի՞ն սկսենք հետեւել, որ իմանանք, թե ինչ է տեղի ունենում մեր արտաքին քաղաքականության ոլորտում

Ի՞նչ անենք, Լավրովի՞ն սկսենք հետեւել, որ իմանանք, թե ինչ է տեղի ունենում մեր արտաքին քաղաքականության ոլորտում

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ ԱԳՆ-ն, Զոհրաբ Մնացականյանը, ասուլիսում խոսում է բանակցությունների մասին ու հենց այդպես էլ այն կոչում է՝ «բանակցային գործընթաց»։

Նույն Զոհրաբ Մնացականյանը չէ՞ր, որ պնդում էր, թե չկան բանակցություններ, դրանք ընդամենը աշխատանքային քննարկումներ են։

Ի՞նչ անենք, Լավրովի՞ն սկսենք հետեւել, որ իմանանք, թե ինչ է տեղի ունենում մեր արտաքին քաղաքականության ոլորտում»։