Հարցնում եմ՝ Ձեր ՀՎՀՀ-ն կասե՞ք, ասում է՝ ՍՊԸ

Հարցնում եմ՝ Ձեր ՀՎՀՀ-ն կասե՞ք, ասում է՝ ՍՊԸ

ՀՊՏՀ դասախոսների որակավորման նոր կարգի հետևանքով շուրջ 70 դասախոսներ չեն հաղթահարել մրցույթը, այսինքն՝ կորցրել են աշխատանքը։ Վերջիններս դժգոհ են նոր մտծված կարգից, և դատական հայց են ներկայացրել դատարան։ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին հարցրինք՝ փաստորեն այդ մարդիկ 15-20 տարի աշխատել են, բայց համալսարանին պետք չե՞ն եղել, պատասխանեց, որ եղել են դասախոսներ, որոնք այդ տարիների ընթացքում աշխատել են իրենց վրա, սակայն այլ կատեգորիայի դասախոսներ նույնպես եղել են․

« Միկրոէկոնոմիկա դասավանդող մրցույթից հետո եկել էր ինձ մոտ, որպեսզի բողոքեր ու դժգոհեր, որ մրցութային չափանիշներից մեկը, որը կոչվում է մասնագիտական փորձի առկայություն, ինքը ունեցել է, որովհետև ինքը խոշոր բիզնեսով է զբաղվել, բայց այդ գծով միավոր չի ստացել։ Ասում եմ՝ շատ լավ, փաստաթուղթ ներկայացրել եք, ասում է՝ ոչ փաստաթուղթ չեմ ներկայացրել, փաստաթուղթ ո՞նց ներկայացնեմ։ Հարցնում եմ՝ ի՞նչ խոշոր բիզնեսով եք զբաղվել, ինչ-որ մի անուն է տալիս բիզնեսի։ շարունակում ենք զրույցը․ մեր գործընկերոջը հարցնում եմ՝ Դուք 1000 խոշոր հարկատուների ցուցակում ներառվա՞ծ եք եղել, հնչում է պատասխան՝ այո։ Հարցնում ենք՝ ո՞ր տեղում եք եղել, ասում է՝ 10-րդը։ Գործընկերս հարցնում է՝ Ձեր ՀՎՀՀ-ն կասե՞ք՝ հարկ վճարողի հաշվառման համարը, նայում է մեր դեմքին՝ ասում է՝ ՍՊԸ․․․»

մանրամասն՝ տեսանյութում