Կրամատորսկի կայարանին հարվածելը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է․ ՄԱԿ

Կրամատորսկի կայարանին հարվածելը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է․ ՄԱԿ

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Կրամատորսկի երկաթուղային կայարանի ռմբահարումը համարվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտում։ Նա ասել է, որ Կրամատորսկի կայարանին եւ այլ քաղաքացիական կառույցների եւ քաղաքացիական անձանց թիրախավորումը անընդունելի է եւ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Հիշեցնենք, որ Կրամատորսկի կայարանը ռմբահարվել էր «Տոչկա-Ու» հրթիռով։ Զոհվել է երեսուն մարդ, տուժել մոտ հարյուր մարդ։