Իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ

Իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ

Մարտական գործողությունները Տեղ գյուղի հատվածում հիմնականում մեկ դիրքի ուղղությամբ են, ինչը սակայն չի բացառում մասշտաբների ընդլայնման հավանականությունը, հատկապես որ Ադրբեջանից նման տեղեկատվական կուրս է նկատվում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, սակայն կրկնում եմ` իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ:

Նման պայմաններում կողմերի գրանցած կորուստների ու վիրավորների համեմատաբար մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ միջդիրքային տարածությունը փոքր է, այդ ուղղությամբ բնագծերը դեռևս ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում այդ հատվածում մարտական ծառայության կրումը:

Թե իրադարձություններն ինչ ընթացք կվերցնեն կամ այս իրավիճակը ինչ նոր գործընթացի մեկնարկի կբերի, դեռ դժվար է ասել»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը: