Թուրքիան արտաքսել է ԻՊ գերեվարված գրոհայինների

Թուրքիան արտաքսել է ԻՊ գերեվարված գրոհայինների

Թուրքիայի ՆԳ նախարարությունը արտաքսել է ԻՊ 110 գերեվարված գրոհայինների, որոնք գտնվում էին այդ երկրի տարածքում։ Ընդ որում, արտաքսումները կրելու են շարունակական բնույթ։ Դրանք հիմնականում այն գրոհայիններն են, որոնք ձերբակալվել են տարբեր գործողությունների ժամանակ եւ այժմ գտնվում են անազատության մեջ ։ Այս մասին հայտնում է Trt.net.tr-ը։ Արտաքսվածներից 21-ը գերմանացիներ են, 13-ը ֆրանսիացի, հինգը՝ բրիտանացի, երկուսը բելգիացի, երկուսը մարոկացի, երկուսը՝ Կոսովոյի քաղաքացի, մեկը դանիացի, մեկն ամերիկացի, մեկը հույն, մեկն իռլանդացի եւ մեկն ավստրալացի։ Այս արտաքսումից հետո Թուրքիայում ազատազրկման մեջ կան եւս 849 ԻՊ գրոհային։