«Արսենալի» նախկին խաղացողը կգլխավորի թիմը

«Արսենալի» նախկին խաղացողը կգլխավորի թիմը

Իսպանացի մասնագետ Միկել Արտետան նշանակվել է «Արսենալի» մարզիչ։ Նա 3,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Պայմանագրի ֆինանսական բաղադրիչի մասին տեղեկությունները չեն հրապարակվում։ Նա փոխարինել է Ֆրեդերիկ Յունբերգին, ով ժամանակավորապես մարզել է «Արսենալին»՝ Ունայի Էմերիի հեռանալուց հետո։ Հիշեցնենք, որ Էմերին հեռացել է ակումբի նոյեմբերի վերջին, իսկ Արտետան խաղացել է «Արսենալում» 2011-16 թթ։