ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել «Սասնա ծռերին», «Օրինաց երկրին» եւ ԲՀԿ–ին

ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել «Սասնա ծռերին», «Օրինաց երկրին» եւ ԲՀԿ–ին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 17–ին, 48 ժամ ժամանակ է տվել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներակայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար:



Անճշտությունները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել 2018թ. նոյեմբերի 19-ը՝ ժամը 16.00-ն:



Նիստի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների հետ:



Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների համար պարզաբանվել են նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող ընտրական օրենսդրության կանոնակարգումները, ինչպես նաեւ հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման սկզբունքները։