Ընտրախախտումների բողոքները կուսումնասիրվեն մինչեւ նոյեմբերի 17-ը

Ընտրախախտումների բողոքները կուսումնասիրվեն մինչեւ նոյեմբերի 17-ը
Վրաստանի ԿԸՀ-ն մինչեւ նոյեմբերի 17-ը կուսումնասիրի նախագահական ընտրությունների առաջին փուլի ընթացքում ստացած շուրջ 500 ընտրախախտումների մասին բողոքները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։



Ըստ հաղորդման, բողոքների ուսումնասիրությունից հետո արդեն կնշանակվի նախագահակն ընտրությունների երկորդ փուլի ժամկետը, որը կլինի մինչեւ դեկտեմբերի 2-ը, հավաստիացրել է Վրաստանի ԿԸՀ ղեկավար Աննա Միքելաձեն։ Նշենք, որ Գրիգոլ Վաշաձեի շտաբն էլ իր հերթին պահանջել է ձայների վերահաշվարկ, քանի որ վստահ են, որ Վաշաձեն հավաքել է 39 տոկոս եւ ոչ թե 37,75 տոկոս, իսկ իշխող «Վրացական երազանքն» էլ պետք է հավաքած լինի ըստ Վաշաձեի շտաբի տվյալների՝ 37 տոկոս քվե։