Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կրկին կառաջադրվի

Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կրկին կառաջադրվի
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, նախկին Պետքարտուղար եւ նախկին Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ 2020-ին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրութուններում կրկին կառաջադրվի Դեմոկրատական կուսակցության կողմից։ Հիշեցնենք, որ նա առաջադրվել էր նաեւ 2016-ին, հանդիսանալով հիմնական մրցակիցը գործող նախագահ Դոնալդ Թրամփի։ Թեեւ Քլինթոնը վերջնական պատասխան չի տվել, սակայն ասել է, որ կցանկանար լինել նախագահ, սակայն չի քննարկի այդ հարցը, քանի դեռ տեղի չեն ունեցել այս տարվա նոյեմբերի 6-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։  «Բայց անելու եմ ամեն բան, որպեսզի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը դառնամ Սպիտակ տանը»,- ամփոփել է Հիլարի Քլինթոնը։