Հայտնի է դարձել, թե որն է շոկոլադի հայրենիքը եւ երբվանից այն կա

Հայտնի է դարձել, թե որն է շոկոլադի հայրենիքը եւ երբվանից այն կա
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները Էկվադորի բարձրլեռնային շրջաններից մեկում հայտնաբերել են հին անոթներ Theobroma cacao տեսակի կակաոյի հետքերով։ Դրանց տարիքը թվագրվում է 5300 տարեկան։ Մասնագետները կարծում են, որ սա աեմանվաղ վկայությունն է այն բանի, որ աճեցվել են ընտելացված կակաո-բոբներ ամերիկյան մայրցամաքում։ Գիտական բացահայտման եւ կից ուսումնասիրության մասին հոդվածը հրապարակվել է Nature Ecology & Evolution հանդեսում։ Կարծվում էր, որ կակաոն առաջին անգամ ընտելացվել ու մարդու կողմի մշակվել է Մեզոամերիկայում, մոտավորապես չորս հազար տարի առաջ, սակայն գենոմային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ T.cacao-ի գենետիկ մեծ բազմազանություն կա Ամազոնյան հարթությունում։ Հենց դա էլ մատնացույց է անում, որ այդտեղ է ծագել կակաոն։ Էկվադորի Սանտա Անա լա Ֆլորիդա տեղամասում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում գիտնականները հայտնաբերել են քարե եւ կերամիկայից պատրաստված անոթներ, որոնք կիրառվել են ինչպես կենցաղային, այնպես էլ ծիսական նպատակներով։ Հենց այդտեղ էլ հայտնաբերվել են այսպես ասած վաղ շրջանի շոկոլադի կամ կակաոյի հետքերը։