Ուր են անհետացել միլիարդները

Ուր են անհետացել միլիարդները
Բելգիական բանկերից մեկում անհետացել են Լիբիայի սպանված նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի ունեցվածքի մի մասը։ Այս մասին հայտնում է RTBF-ը։ Քադաֆիի ունեցվածքի հանդեպ հասանելիությունը դադարեցվել էր դեռ 2011-ին, երբ ՄԱԿ ԱԽ-ն որոշում էր կայացրել սառեցնելու սանկցիա տալ Քադաֆիի ունեցվածքի հանդեպ։ Այդ ժամանակ BNP Paribas Fortis, ING, KBC, Euroclear Bank բանկերում պարզվեց, որ Քադաֆին ունի ոչ պակաս, քան 14 միլիարդ դոլար։ Այն բանի պատճառով, որ ՄԱԿ ԱԽ որոշումը չէր տարածվում սառեցված գումարների տոկոսային տարեկան հավելումների վրա, ութ տարում դրանք կազմել են 3-5 միլիարդ եվրո որոնք էլ հանվել են բանկային հաշիվներից անհայտ անձանց կողմից։ Ենթադրվում է, որ գումարները ուղղվել են Լիբիայում հակամարտող խմբավորումների զինմանը։ Նշենք, որ այս տարվա մարտին եւս 10 միլիարդ եվրոյի սառեցված հաշիվներ անհասկանալիորեն դատարկվել էին ու անհետացել։ Այժմ ենթադրվում է, որ Բելգիայում ընդհանուր առմամբ մնացել է մոտ 5 միլիարդ եվրոյի կապիտալ կապված Քադաֆիի հետ։