Հրաժարվում են սովետական շրջանի զինվորական կոչումներից

Հրաժարվում են սովետական շրջանի զինվորական կոչումներից
Տաջիկստանում նախատեսում են փոփոխության ենթարկել երկրի զինված ուժերի կոչումները, որոնք պահպանվել են սովետական ժամանակներին։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիտնականներից, պատմաբաններից ու զինվորականներից բաղկացած աշխատանքային հատուկ խումբը ուսումնասիրում է զինվորական կոչումները եւ դրանց տաջիկական համարժեքները, վերջնական տեսքի բերելու ու հաստատելու համար։ Ուսումնասիրությունների ընթացքում հետազոտվել են դեռեւս Աքեմենյանների, Սասանյանների ու Սամանյանների ժամանակների ձեռագրեր։ Ըստ այդմ, եֆրետորը դառնալու է ռադաբոն, կրտսեր սերժանտը՝ դաստավար, սերժանտը՝ դաստաեր, ավագ սերժանտը՝ դաստաբոն, ավագը՝ սարդաստա, կապիտանը սադավար, փոխգնդապետը լաշքարեր, իսկ գնդապետը՝ սարլաշկար։ Դեռեւս մշակման փուլում են բարձրագույն սպայական կոչումներ գեներալ-մայորի, գեներալ-լեյտենանտի եւ գեներալ-գնդապետի համարժեք տերմինները։