Պառակտում Սալոմե Զուրաբիշվիլու եւ Բիձինա Իվանիշվիլու միջեւ

Պառակտում Սալոմե Զուրաբիշվիլու եւ Բիձինա Իվանիշվիլու միջեւ
Մեծ պառակտում է սկսվել Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ այդ կուսակցության աջակցությունը վայելող նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու միջեւ։ Այն բանից հետո, երբ Զուրաբիշվիլին չկարողացավ առաջին փուլում ապահովել ավելի քան 50 տոկոս քվե եւ ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվեց, վերջինս հանդես չեկավ որեւէ մեկնաբանությամբ։



Ավելին, երեկ, երբ լրագրողները այցելել էին նրա տուն, նա մերժեց որեւէ մեկնաբանություն տալ։ Ինչպես գրում է «Գրուզիա Օնլայնը» հինգ անգամ լրագրողների տարբեր հարցերին թեկնածու Զուրաբիշվիլին միայն արձագանքեց, որ կպատասխանի, երբ մտքերով կհավաքվի։ Երեկ նաեւ հատնի է դարձել, որ անկախ թեկնածուին տրամադրվել է պահակազոր՝ նրա հանդեպ պատշաճ հսկողություն իրականացնելու համար, ինչպես հաղորդում է «Կուրիերը»։ Իսկ ահա «Ռուսթավի 2»-ն էլ չի բացառում, որ նրա եւ իշխող քաղաքական ուժի միջեւ հասունանում է կոնֆլիկտ եւ հարաբերությունների սրում է եղել։ Ըստ վրացական ընդդիմադիրների, «Վրացական երազանքում» ծանր են տարել այն, որ իրենց շնորհավորանքներից հետո պարզվել է, որ երկրորդ փուլ է տեղի ունենալու։ Ավելին, Կախա Կալաձեն էլ հայտարարել է, որ իրենց ամենամեծ սխալը եղել է այն, որ աջակցել են Զուրաբիշվիլուն, ինչը զայրացրել է թեկնածուին։ Թե ինչպես կզարգանան հետագա գործողությունները դեռ պարզ չէ