Ձերբակալել են ինֆորմացիայի արտահոսք իրականացրածներին

Ձերբակալել են ինֆորմացիայի արտահոսք իրականացրածներին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայռտնաբերել է այն անձանց, ովքեր ենթադրաբար ինֆորմացիայի արտահոսք են կազմակերպել, կապված հատուկ գործակալներ Ալեքսանդր Պետրովի եւ Ռուսլան Բոշիրովի արտասահմանյան այցերի հետ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը։ Հայտնաբերված ենթադրյալ կասկածյալը ձերբակալված է արդեն եւ հանդիսանում է Հյուսիս-Արեւմտյան ռեգիոնում սահմանապահ ծառայության աշխատակից։ Հատուկ ծառայություններում աշխատող պարբերականի աղբյուրը տեղեկացրել է, որ կասկածյալին ձերբակալել են աշխատավայրում հատուկ գորողությունների ընթացքում։ Նշվում է նաեւ, որ ինֆորմացիայի արտահոսքն իրականացնողին հայտնաբերելու ընթացքում իրականացված գործողությունների շարքում կատարվել է նաեւ 60-ից ավելի խուզարկություն։